Երևանի էկոլոգիապես ամենամաքուր հատված՝ Նոր-Նոքրի բարձունք։ Նոր թաղամաս «Գյուրջյան կասկադ» բազմաֆունկցիոնալ համալիր՝ հարմարավետության և արդիականության կատարյալ համադրությամբ, նմանը չունեցող բակային ենթակառուցվածքով: Թաղամասի դիրքը թույլ է տալիս ներկայումս այն կենտրոնին կապել թե Նորք Մարաշ և թե Նոր Նորք վարչական շրջանների տրանսպորտային հանգույցներով։ Օգտագործելով ռելեֆային յուրահատկությունները՝ համալիրի առանցքային հատվածում նախատեսվում է կասկադաձև պուրակ, որը կհանդիսանա բնակիչների համար որպես հանգստի գոտի: Հարմարավետ առօրյան ապահովելու նպատակով թաղամասը կունենա մեծ թվով ենթակառուցվածքներ՝ զբոսայգիներ, մարզադաշտեր, լողավազան, մանկապարտեզ, դպրոցը անմիջապես թաղամասի հարևանությամբ, ընտանի կենդանիների համար գոտի, Էլ․ մեքենաների լիցքավորման կայաններ, 3 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, հարմարավետ ու լուսավոր բնակարաններ 38,6 - 98,6 քմ մակերեսով: