Նորություններ

Պաշտոնական պարզաբանում

Եթե ցանկանում եք հիփոթեքային վարկով բնակարան գնել, բայց չեք կողմնորոշվում, թե որտե՞ղ, ինչպե՞ս և ե՞րբ
27 Nov

Հանրային հարթակներում վերջերս հանդիպում ենք օգտատերերի կարծիքների, որով «Արտքոմփանի» ընկերությանն է վերագրվում Ֆիրդուսի թաղամասում և Դավթաշեն վարչական շրջանում այնպիսի շենքերի կառուցապատում, որոնց հետ մենք որևէ կապ չունենք և չենք էլ ունեցել:

Մանրամասնենք.

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ֆիրդուսի թաղամասում կառուցապատում իրականացնում են մի քանի ընկերություններ, որոնցից միայն ստորև նշվածներն են կառավարվում «Արտքոմփանի» և «Լոգիկոն Դիվելփմենթ» ընկերությունների կողմից՝

  • «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ, որը Ֆիրդուսի լոտ 10, 11 շենքերի կառուցապատողն է, շինարարությունն ակտիվ ընթանում է (շինթույլտվություն № 01/50-02-636-24, 18.04.2024)
  • «Բաբերդ Քոնսթրաքշն» ՍՊԸ, որը Ֆիրդուսի լոտ 14 Ա մասնաշենքի կառուցապատողն է, շինարարությունն ակտիվ ընթանում է (շինթույլտվություն № 01/18-Դ-56485-1530, 29.08.2022)
  • «Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ, որը Ֆիրդուսի լոտ 14 Բ և Գ մասնաշենքերի կառուցապատողն է լինելու, շինարարությունն ակնկալվում է մեկնարկել 2025 թ. սեպտեմբերից (ճարտարապետահատակագծային առաջադրանք № ՆԹ-0943-25, 27.02.2025),
  • «Սասուն Քոնսթրաքշն» ՍՊԸ, որը Ֆիրդուսի լոտ 12-ի կառուցապատողն է, շինարարությունն նախատեսվում է մեկնարկել 2025 թ. սեպտեմբերից (շինթույլտվություն № 01/50-02-635-24, 18.04.2024)
  • «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ, որը Ֆիրդուսի լոտ 13-ի կառուցապատողն է, շինարարությունն նախատեսվում է մեկնարկել 2026 թ. մայիս-հունիսից (շինթույլտվություն № 01/50-02-753-24, 10.05.2024):
  • «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ, որը Ֆիրդուսի լոտ 9 շենքի կառուցապատողն է, շինարարությունն ակտիվ ընթանում է (շինթույլտվություններ № 01/18-Ք-288-404, 18.03.2022 և ՇԹ/6/9948-25, 09.07.2025):

 

Պաշտոնապես հայտնում ենք, որ՝

  • Ֆիրդուսի թաղամասում վերոնշյալ լոտերից բացի՝ այլ լոտերի կառուցապատողների հետ չունենք որևէ փոխկապակցվածություն,
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ձախողված քաղաքաշինական նախագծերի հետ նույնպես չունենք որևէ փոխկապակցվածություն:

 

Առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր ընկերությունների՝ միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված ֆինանսական հաշվետվություններին, այդ թվում՝ ֆինանսական «առողջությունը» բնութագրող տեղեկություններին, և կատարել համապատասխան հետևություններ:

https://artco.am/#section7

Նաև ստորև նշված հղումներով ներկայացնում ենք Արտքոմփանի ընկերության կողմից իրականացված քաղաքաշինական նախագծերը.

https://artco.am/?app=AppProject&page=project_list&project_status_id=2

Վերև